Հայերը և կրեդիտ քարտերը

Անցյալ ամսվա վերջին դաշնային դատարանում մեղադրանք է ներկայացվել Գլենդելից երկու և Բուրբանկից մեկ տղամարդու առջև, ովքեր ներգրավված են 2016 թվականին արևելյան ափում կրեդիտ քարտերից գումար շորթելու մեջ։

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի փաստաբանական գրասենյակի տվյալներով, ընդհանուր առմամբ 7 մարդ մեղադրվում է մի շարք նահանգներում ` ներառյալ Նյու Ջերսիում եւ Դելավերում, գազի կայաններում կրեդիտային քարտերից գումար շորթող սարգերի տեղադրման մեջ։

Գլենդելի բնակիչներ 35-ամյա Համլետ Թանթուշյանը եւ 41-ամյա Վերժ Մովսիսյանը, 41-ամյա Արմեն Սահակյանի հետ միասին, մեղադրվում են դավադրության, բանկային խարդախության  ինչպես նաեւ գողության եւ յուրացման մեջ:
Մեղադրանք է առաջադրվել Վան-նույսի -ի 29-ամյա բնակիչ Դավիթ Դալդումյանին, ինչպես նաեւ 39-ամյա Հրաչյա Գյուլումյանին, Հյուսիսային Հոլիվուդի բնակիչ 27-ամյա Գեւորգ Գաբրիելյանին եւ Ֆիլադելֆիայի բնակիչ 30-ամյա Ռոման Գրիջյոսկոյին:

​​Մեղադրանքի Համաձայն Թանթուշյանին սպասվում է մինչեւ 187 տարվա ազատազրկում` 7.25 միլիոն դոլար տուգանքով, Մովսիսյանին մինչեւ 177 տարի ազատազրկում` 6 միլիոն դոլար տուգանքով, իսկ Սահակյանին` 155 տարվա ազատազրկում, 6 միլիոն դոլարո տուգանքով:

Մինչդեռ Դալդումյանին սպասվում է մինչեւ 93 տարի ազատազրկում   եւ 4.25 միլիոն դոլար տուգանք, Գյուլումյանին 79 տարվա ազատազրկում եւ  2 միլիոն 300 միլիոն դոլար տուգանք, Գաբրիելյանին մինչեւ 71 տարվա ազատազրկում եւ  3 միլիոն դոլար տուգանք ,Գրիդուսկին` մինչեւ 25 տարվա ազատազրկում եւ 750 հազար դոլար տուգանք: