Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատականի նիստի ընթացքում պնդում էին, որ Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատացել, ու նրա հիվանդությունները կալանքի պայմանների հետ համատեղելի չեն:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: