Մարզպետն ուզում է Աբովյանը զրպարտողների քաղաք սարքել․ ԲՀԿ պատգամավոր

ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կոտայքի մարզպետն իրեն լարված է պահում, քանի որ հասկացել է՝ իրենց թեկնածուն պարտվում է։

Ըստ Էդուարդ Բաբայանի՝ մարզպետը չարաշահում է իր պաշտոնը։ «29/06 տեղամասում մարզպետը գնացել էլի իրա շանտաժի ձեւերով ուզում էր ինչ-որ բան ապացուցել, բաժնից ոստիկաններ էր հավաքել, բայց էլի ոչ մի բան չստացվեց իր մոտ»:

Բաբայանը հավելեց, որ մարզպետը ժողովրդի վստահությունը չի վայելում և միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է ձայներ հավաքել:

«Իրա տնեցիներն էլ սկի չեն մասնակցել իր ընտրությանը, դրա համար էլ մարզպետը նման հայտարարություն է անում, ուզում է գործ տվողների, զրպարտողների քաղաք սարքի, չի ստացվի, նորմալ ժողովուրդ են, նորմալ ապրում են ուրախ այս քաղաքում»,- նշեց նա:

yerevan.today