«Հրապարակ». «Սև շորով մաաարդ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալում ֆուտբոլային դատավորները միայն սև համազգեստով էին։ Մի անգամ «Հրազդան» մարզադաշտում, երբ դատավորն «Արարատի» դարպասին 11 մետրանոց նշանակեց, մի երկրպագու կանգնեց հասակով մեկ և իբրև ամենակոպիտ հայհոյանք՝ գոռաց․ «Սև շորով մաաարդ»։ Երեկ մեր կառավարությունը գրեթե նույնն արեց բոլոր սևազգեստ, ասել է թե՝ օրինախախտ, սեփական քաղաքացիների հանդեպ։ Սովորաբար սևազգեստ է նաև կառավարությունը։ Արդյոք ուղերձը վերաբերում է նաև կառավարության անդամներին»:

aysor.am