Նաիրա Զոհրաբյանը հուզիչ լուսանկար է հրապարակել Սամվել Մկրտչյանի հետ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր և թարգմանիչ Սամվել Մկրտչյանի լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Տարիներ առաջ այս օրը Սամը ավարտեց Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունն ու ասաց, որ իր կյանքի ամենակարևոր գործը հասցրեց անել»:

Հիշեցնենք, որ թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ Սամվել Մկրտչյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին, 55 տարեկան հասակում: