Թալանել են պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանություն հունիսի 4-ին՝ ժամը 21:25-ին, հաղորդում է ներկայացվել, որ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայանված ավտոմեքենայից կատարվել է գողություն:

Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ անդրադառնալով տեղեկությանը, որ երեկ երեկոյան՝ ժամը 20։30-ի սահմաններում, թալանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։

«Վնասի չափը պարզվում է, նյութեր են նախապատրաստվում»,- մանրամասնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ A1plus-ը գրել էր, որ երեկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է, նրա մեքենայից գողացել են  մեկ նոթբուք համակարգիչ և 20 տարվա կոնյակ։

tert.am