Ամենահարուստ հայերից մեկի կինը եղինջով ապուր է հյուրասիրել Սիմոնյանին․ լուսանկար

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կինը եղինջով ապուր է եփել հղի Մարգարիտա Սիմոնյանի համար։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եղինջով ապուրի լուսանկար է հրապարակել ու նշել, որ ապուրը եփել է Ռուսաստանի ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին։

Մարգարիտան հրապարակել է Instagram-ում միլիարդատիրոջ կնոջ բաղադրատոմսը։ Սկզբում Կարապետյանը խաշել է կարտոֆիլը, հետո ալյուրով սոխառած է ավելացնում, վերջում էլ` թարմ եղինջն ու համեմը։

Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, թե ինչի վրա է ծախսում իր ամբողջ աշխատավարձը

«Մենք փոքր ժամանակ Ադլերում եղինջից խյուս էինք պատրաստում։ Ապուրն էլ կհամտեսեմ», – ամփոփել է Սիմոնյանը։

RT-ի գլխավոր խմբագրի բաժանորդներն արդեն մեկնաբանել են գրառումն ու անսովոր խոտերից ապուրների սեփական բաղադրատոմսերն առաջարկել։

Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչով է կերակրել ընտանիքին. լուսանկարներ

armeniasputnik.am