Քոչարյանը չի մասնակցի ՀՅԴ-ի հանրահավաքին, սակայն լրագրողների հետ հանդիպում կլինի

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի մայիսի 23-ին կայանալիք ՀՅԴ-ի հանրահավաքին․ այս մասինArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎիկտորՍողոմոնյանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում ասուլիսով հանդեսգալ, և գրասենյակի ղեկավարը պատասխանեց,-«Կլինի ասուլիս, թե այլ ձևաչափ, երկրորդնախագահը շուտով կհանդիպի լրագրողների հետ, և կպատասխանի բոլոր հարցերին»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ, դատարանի որոշմամբ, փոխվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիխափանման միջոց կալանքը, և այժմ նա գտնվում է ազատության մեջ, իսկ ավելի վաղ հայտարարելէր՝ վերադարձել է քաղաքականություն։