Դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անցումային արդարադատությանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։

Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին – նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց (նկատի ունի Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպը- խմբ.))։

Այնուհանդերձ, հարգելիներս, կարծում եմ, դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»»։

tert.am