Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին կտրել էր իր պարանոցը

Մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով պարանոցը:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

tert.am