Ցանկացած հողազավթման, ապօրինի շինարարության դեպքում խնդիր եք ունենալու և ձեր իսկ ձեռքով քանդելու եք. Մեսչյան

Ապօրինի շինարարության ծավալը իսկապես պակասել է և բավական շատ: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա նշեց, որ իհարկե կան դեպքեր, որ նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակն, ըստ նրա, չկա:

«Վերջապես սկսեցին հասկանալ, որ այսօրվա օրոք բոլորը հետևում են ապօրինի շինարարությանը»,-ասաց նա:

Մեսչյանի խոսով՝ ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող պետք է իմանա, որ խնդիր է ստեղծելու, ընդ որում՝ մեծ:

«Թող իմանան շատ լավ, որ ի վերջո կընկնեն դիտակետի տակ և կունենան պրոբլեմ: Խնդրում եմ, մի՛ արեք, որովհետև խնդիր եք ունենալու և մեծ, իսկ խնդիրն այն է, որ քանդելու եք ինքներդ ձեր ձեռքով, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք արեք»,-ասաց նա:

tert.am