Վիճաբանություն և ծեծկռտուք Արթուր Աբրահամի տան դիմաց. վիճաբանությունից հետո Mercedes G-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու դիմել փախուստի. Shamshyan.com

Այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի Սարի Թաղի բնակիչներ, 20-ամյա Արթուր Հովակիմյանին, 26-ամյա Թելման Հովակիմյանին և Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ավետիս Քարամյանին։

Ինչպես shamshyan.com-ը, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ա. Քարամյանը մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Ա. և Թ. Հովակիմյանները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչև վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց և դիմել փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: