Գյումրիում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը՝ 12-ամյա տղան, ոգեշնչվել էր համակարգչային տեսանյութից. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասում ռումբ է տեղադրված:

Պարզվել է, որ ահազանգը կեղծ է և ահազանգողը եղել է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 12-ամյա Ռ. Փ.-ն: Վերջինս համայնքային ոստիկանին հայտնել է, որ օրեր առաջ իր ընկերոջ՝ համագյուղացի ու հասակակից Ս. Ե.-ի հետ համակարգչով տեսահոլովակ են դիտել որտեղ մի երեխա զանգահարել է ոստիկանություն և ռումբի մասին տեղեկություն է հայտնել: Երեխան հայտնել է նաև, որ ինքը փորձել է կրկնել նույն արարքը, ինչի համար էլ զանգահարել է: Մանրամասները կարդացեք սկզբնաղյուրում: