Աշոտ Արսենյանը վաճառո՞ւմ է բիզնեսը. գնորդը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերը գրում է. «Տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան:

Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի շաուրմա»-ն, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում.

«Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»:

Մովսիսյանը չցանկացավ հրապարակել «գործընկերոջ» անունը, նշեց, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու.

«Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: