«Այդպես գեներալ-գեներալ էլ մեռնելո՞ւ են դրանք». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչ-որ բան արվո՞ւմ է գեներալավազքը դադարեցնելու համար: Ուզում եմ հասկանալ, թե մեղադրանքից խուսափող գեներալները, երբ այլ երկրից ապաստան են հայցում և քաղաքացի դառնում, այդպես էլ գեներալ են մնալո՞ւ: Չկա՞ լծակ նրանց կոչումներից զրկելու: Ասենք՝ դատաքննություն տեղի չի ունենում, հանցանքը չի ապացուցվում, բայց երբ պետական գաղտնիքների տիրապետող կամ չտիրապետող գեներալը լքում է երկիրը և այլ երկրի քաղաքացի դառնում, դա հանցանք չի համարվո՞ւմ: Այդպես գեներալ-գեներալ էլ մեռնելո՞ւ են դրանք: Էդ գեներալական փոշին չի մաքրվելո՞ւ դրանց վրայից: Խոսքս միայն բանանի մասին չէ, քանի որ նրա հանձնումը դեռ անորոշ է, խոսքս առաջին հերթին նախադեպ հանդիսացող Միքայել Հարությունյանի մասին է»: