ԿԻՆ ԲԱՆՏԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԵՏ ՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ Իլինոյս նահանգում կին բանտապետ Էմիլի Վոթսոնը դատապարտվել է բանտարկության, ոչ իրավաչափ գործողություններ, այն է՝ կալանավորներից մեկի՝ Ջոն Մաքգիի հետ սեքսուալ կապ ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։

Բանտապետը կալանքի տակ կանցկացնի 12 ամիս։ Ուշագրավ է այն, որ բանտապետ Վոթսոնը հանդես է եկել մեղայականով, հայտարարել, որ ափսոսում է կատարվածի համար եւ իր արարքները որակում ոչ իրավաչափ։ Բանտապետի եւ բանտարկյալի սեքսուալ կապը տեւել է երեք տարի։

Աղբյուրը` hraprak.am