«Իմ քայլը»դաշինքի ավագանու անդամը ծաղրում է Աստվածաշունչն ու Խաչը

Hraparak.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դիմել էր Հայկ Մարությանին․

Manuel Manukyan

 

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությա՛ն, այս երիտասարդը Երևանի ավագանու անդամ է, բայց դուք ճանաչու՞մ եք իրեն, գիտեք ինքը ով է ընդհանրապես։

Սիրելի՛ Հայրենակիցներ, երևի երկու տարի առաջ մի միջացառման շրջանակում հանդիպել էի սրան, ի դեպ Մի Իշխանյան էլ կար, որ իր մեծ տեսակը կարծես լիներ։ Այս երիտասարդը անհավատ է, ասում էր աթեիստ եմ, լավ աթեիստ ես, աթեիստ եղիր, դա քո իրավունքն է, բայց սրան ո՞վ էր իրավունք տվել, որ ձեռ առներ մեր հավատքը։ Ուրեմն սա հեգնում է Աստծուն հավատացողներին և Հայ Առաքելական եկեղեցուն։ Ասում է բանակում ինչի են խաչը համբուրում, չգիտեն, որ դա հակահիգենիկա, հետո ծաղրելով ավելացնում, թե խաչը բակտերիաները չեզոքացնում է ու բերանը բացում, իբր ծաղրում է իր չորացած ուղեղով․․․»

Նամակը բավականին երկար էր, բայց ես այս կտորն եմ մեջբերում։ Մանուելը բազում գրառումներով  է հանդես եկել, որ այդ երիտասարդը չծաղրի մեր Սուրբ գիրքը՝ Աստվածաշունչը։ Աստվածաշունչը ծաղրող երիտասարդը «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն է։

Իմացա, որ մինչ ավագանու անդամ լինելը չէր աշխատում։ Ինչ հետաքրքրեց՝ ով է Սուրբ գիրքը ծաղրողը, նսեմացնողը։ Մտածեցի, որ ավագանու անդամ դառնալուց հետո մաքրած կլինի իր գրառումները, բայց զարմացա, որ անգին գոհարների նման ֆեյսբուքյան իր էջում պահել էր բոլոր գրառումները։ Սովորական մարդը կմաքրեր, եթե որևէ մի կազմակերպությունից կամ մեկից կախված չլիներ։ Ներկայացնում եմ նրա բազում գրառումներից մի քանիսը․

Armen Ghalechyan

13 April 2018 ·

Կարելի ա մի բան մտածել, որ աստվածաշնչի վրա գրեն 18+ , թե չէ ինչքան թեթեւ էրոտիկա կա , սաղի վրա գրածա 18+ իսկ էդ գիրքն անտեսվածա մի տեսակ, համ վաճառքը կշատանա , համ ռեյտինգը կբարձրանա, համ էլ դե 18+ ա պիտի վրեն գրած լինի 18+:
#ինցեստ
#սարսափ
#պոռնո
#սադրումԵմորԻնչանեմ

Armen Ghalechyan

22 May 2018 ·

Հետաքրքիր համընկնումներ եմ նկատում. մարիխուանայի օրինականացմանը դեմ, պատվաստումներին դեմ, իսկ դպրոցներում Հայ եկեղեցու պատմության պարտադիր դասավանդմանը կողմ մարդիկ հիմնականում նույն մարդիկ են։

Armen Ghalechyan

8 April 2018 ·

Քո գոտուց կախված պէտք է ունենաս մի ցից, որպեսզի, երբ արտաքնոց գնաս, դրանով փոս բացես եւ քո աղտեղությունն այնտեղ նետելով՝ ծածկես. որովհետեւ քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ եւ քո թշնամուն քո ներկայությամբ մատնի քո ձեռքը:
#ԱղբիՏեղնԱղբամանումէ
#ՉափզանցԽորիմաստ
#Ժամկետնանց
#ՍուրբԳիրքնԱմենՕր

Երիտասարդը չի մոռացել զուգարանակոնք ևս տեղադրել։

Armen Ghalechyan

7 April 2018 ·

Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, եւ քո Տէր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը եւ գերեվարվածների մեջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ, ապա նրան կտանես քո տունը, կածիլես նրա գլուխը, կկտրես նրա եղունգները, կհանես նրա գերության զգեստները: Նա թող նստի քո տանը ու մեկ ամիս թող սուգ անի իր հոր ու մոր համար: Դրանից հետո կմերձենաս նրան, կապրես նրա հետ, եւ նա կլինի քո կինը: Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կարձակես: Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան։
#ինչուԼլկվածԵսԼՃԱԿ
#լլկածինՉենԽփում
#ՍուրբԳիրքնԱմենՕր

Armen Ghalechyan

6 April 2018 ·

«Եթե երկու մարդ կռվեն միմյանց հետ, եւ նրանցից մեկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մոտենա իր ամուսնու հետ կռվողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից, ապա առանց խղճալու պետք է կտրես նրա ձեռքը»։
#Ամենալավերից
#CantTouchThis
#ՍուրբԳիրքնԱմենՕր

Armen Ghalechyan

5 April 2018 ·

Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դե՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն։
#ԷտըԺեԱստվածաշունչ
#ՍուրբԳիրքնԱմենՕր

Ընկերները քննարկում են՝

Andronis Gharibyan Բա որ ասում եմ շիզոֆրենիկի գրածա

 

Armen Ghalechyan

21 March 2018 ·

Ստորգետնյա այդ աշխարհում թագավորում էր «Աստված սեր է» գրառումը, որն այնքան մեծ էր գրված, որ անհնար էր չնկատել: Իսկապես որ, ուրիշ էլ ինչը կարող էր այդքան դիպուկ նկարագրել աստծո սերը, եթե ոչ մեզոտ ստորգետնյա անցումն ու այդ անցումի աստիճաններին նստած, կրծքով կերակրող մուրացկան կինը: Սակայն ես դեռ դպրոցական տարիքից աստծուն չէի սիրում, դեռ այն ժամանակվանից երբ մեր դասարանի մանկատան երեխաներից թաքուն, մեր ուսուչուհին ասում էր մեզ.
-Աստված իրանց արդեն պատժելա էրեխեք ջան,մի նեղացրեք իրանց, իրանք ծնողներ չունեն։

Փաստորեն այդ կեղտոտ ծերուկը պատժել էր նրանց, զրկելով ծնողական սիրուց ու գցել մանկատուն. բայց այդ պատմության մեջ ամենատարօրինակն այն էր, որ այդ երեխաները չպետք է դա իմանային, նրանցից թաքուն էր ասվում այդ ամենը մեզ, չպետք է իմանային, որպեսզի շարունակեին սիրել այդ ծերուկին, քանի որ այդ ծերուկը, պարզվում է, նաեւ արդար էր ու բարի։ Բայց ինչպես կարող էր նա բարի ու արդար լինել, եթե նա չկա՛։ Տարօրինակ է չէ՞, չկա որովհետեւ միայն հորինված կերպարը կարող է լինել միաժամանակ չար եւ բարի, նախանձ եւ միեւնույն ժամանակ արդար։

Ֆեյսբուքյան ողջ էջը նման գրառումներով էր լցված, դժվար էր դիմանալը,  ու դեռ մտածում ենք, թե ովքե՞ր էին , որ եկեղեցու դեմ էին դուրս եկել՝ սուտ արդարանալով, որ կաթողիկոսի դեմ են պայքարում։ Ո՞վ է այս անհավատը, ու՞մ համար է աշխատում, Հայաստան աշխարհի գլխին ինչ ծրագիր է նախապատրաստվում։ Անհավատ եղիր, ոչ մեկը տեղդ չի էլ իմանում, բայց հանգիստ թող Մեր Սուրբ Գիրքը, Խաչը, Եկեղեցին։ Ո՞վ ես դու, որ ծիծաղում ես քրիստոնեություն դավանող ժողովրդի վրա։ Այս «առավելություններիդ» համա՞ր ես թաքնվել ավագանու կազմում։ Միայն դու՞ ես, թե՞ ցանց եք կազմել քաղաքապետարանում։