ՊՎԾ պետի տեղակալի հայրը կուսակրոն հոգևորական է. politik.am

ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան): Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քյարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով խախտել է ՀԱԵ կանոները։

Ինչպես նախորդ հրապարակմամբ էինք տեղեկացրել, Արգիշտի Քյարամյանը, չնայած երիտասարդ տարիքին, աշխատել է դատախազությունում, ՊԵԿ-ում, և պատկառելի կարողություն է կուտակել։

Իր կարողության մասով Քարամյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է․«Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցավծքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։

politik.am