Վիգեն Սարգսյանը Հեռանում Է Հայաստանից

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած գործիչը Հայաստանից հեռանում է՝ ԱՄՆ-ում ուսանելու նպատակով։ Նրա ուսումնառությունը տևելու է մեկ տարի:

Տեղեկությունը Factor.am-ի  հետ զրույցում հաստատել է նաև Վիգեն Սարգսյանը:«Այդ տեղեկությունները ճիշտ են, բայց ես մի քանի օրից այդ մասին հայտարարելու եմ»,- ասել է  նա:

Վիգեն Սարգսյանը Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս է: 1998-2000 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, Թաֆթս և Հարվարդի համալսարաններում:

Կայքը  Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է՝ նույն մասնագիտությա՞մբ է շարունակելու հմտանալ, թե՝ այլ: «Այլ մասնագիտություն է, որի մասին առաջիկայում կհայտարարեմ»:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը վերջին երկու խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը։ 2018 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Աղբյուրը՝  factor.am