Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ իր հեծանիվն էլ են մի քանի օր առաջ գողացել․
«Խնդալ չլինի, բայց մարտի 20-ին իմ հեծանիվն էլ են գողացել»։
Ավելի վաղ հեծանիվի գողության մասին ևս մեկ լուր էր հայտնվել կայքում, համաձայնորի՝ մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է:
Ավելի ուշ Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: