38-ամյա Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր է դարձել

Մարտի 20-ին ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը հայտարարել է իր դստեր լույս աշխարհ գալու մասին:

«Մենք մեծ երջանկությամբ ու հպարտությամբ հայտարարում ենք մեր հրաշալի դստեր՝ Բերդի Մեյ Ջոնսոնի լույս աշխարհ գալու մասին»,- գրել է Սիմփսոնն ինստագրամյան իր էջում:

Երեսունութամյա երգչուհու երրորդ հղիության մասին հայտնի էր դարձել 2018թ.-ի աշնանը: Սիմփսոնն ու նրա ամուսինը՝ Էրիկ Ջոնսոնը, որոշել էին գաղտնի չպահել ապագա երեխայի սեռը:

Հղիության ընթացքում երգչուհու մոտ մի շարք բարդություններ էին առաջացել, ընդ որում՝ ճարպակալում և վիրուսային հիվանդություններ, որոնք ազդել էին նրա ինքնազգացողության ու տրամադրության վրա, սակայն երեխան ծնվել է միանգամային առողջ՝ 4,5 կգ քաշով: