Նամակ ՀՀ վարչապետին՝ հպարտ քաղաքացուց

Պարոն Փաշինյան եթե Ձեր իսկ խոսքերով  մարդը բարձրագույն արժեք Ձեզ համար և մեր երկրում,  ետ դեպքում ինչո՞վ կբացատրեք , որ միչև հիմա` հեղափոխությունից ամիսներ անց , շարունակում էք հանդուրժել  Արթուր Վարդանյանի խոշտանգումները և հայտարարում, որ քաղբանտատկյալ չունենք, այդ դեպքում ո՞վ է Արթուր Վարդանյանը ։Նրան 2015թ կալանավորեցին մեղադրելով թե հեղափոխության մտադրություն է ունեցել ։ Ունեցանք թավշյա  հեղափոխություն, որն ի դեպ ողջունել է Արթուրը  կալանավայրից , հետո ունեցանք (աննախադեպ) համաներում, հետո Ամիսներ առաջ  և հիմա էլ դիմել ենք  և դիմում ենք Ձեր թիմի պատգամավորներին` երաշխավորություն տալու խնդրանքով, բայց գիտե՞ք ինչ են ասում, որ դեմ կգնան իրենց թիմին եթե օժանդակեն Արթուրի կալանքը` որպես խափանման միջոց` փոխելու հարցում, ետ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է ետ դեպքում տարբերվում Ձեր թիմը `Սերժ Սարգսյանի թիմից , արդյո՞ք կա մեր երկրում մեկ այլ կալանավոր , որին 3.5 տարի պահում են անազատության մեջ, առանց որևէ վճռի , որին տեսակցել թույլ չեն տալիս  անգամ պատգամավոր և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զուրաբյանին, Իրավապաշտպան Արթուր Սաքունցին ։

Կարծում եմ , որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին և դուք չեք տիրապետում իրավիճակի լրջությանը ։Արթուրը ունի առողջական խնդիրներ որոնք կյանքին վտանգ են սպառնում, Խոչընդոտվում են բուժման համար անհրաժեշտ բոլոր քայլերը այնքանով, որքանով որ նա կալանքի տակ է և չի կարող լինել մասնագետ բժշկի հսկողության տակ ։Բեքթաշյան Արմենը մշտապես միտումնավոր հետաձգում է դատական նիստերը, անհիմն պատճառաբանությամբ մերժվում են կալանքը փոխելու միջնորդությունները ։

Եվ ուրեմն Պարոն Փաշինյան մարդը իրոք  բարձրագույն արժեք է, բայց ունենք այն ինչ ունենք ,և այնուամենայնիվ հարցիս պատասխանը կցանկանամ լսել , ինչով էք տարբերվում նախորդներից եթե շարունակում էք  Արթուրին  հիվանդ  վիճակում բանտում պահել,և ամենանողկալին այն է որ դուք անտարբեր եք, իսկ  Դուք գիտեք , որ անտարբերությունը  մեծագույն չարիքն է մարդկության դեմ…

Եվ ուրեմն ի՞նչ  մարդասիրության և բարձրագույն արժեքի մասին է խոսքը. ..
Հավատացե՛ք կուզենայի սխալված լինել, և համոզվել, որ իրոք մարդը բարձրագույն արժեք է Ձեզ համար. ..

Արթուր Վարդանյանի կնոջ՝ Աշխեն Սումբուլյանի նամակը