Փոխքաղաքապետ. Ավտոբուսների վարորդները կարող են դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից

Panorama.am-ը գրում է․

Երևան ավտոբուս ՓԲԸ-ում փոփոխություններ են սկսել, որոնց նպատակը շահութաբերություն ապահովելն է։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին։

Նրա խոսքով, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջացառումները, որոնք պետք է իրականացվեն քաղաքացիների պատշաճ սպասարկման համար, քանի դեռ չի ներդրվել տրանսպորտային նոր ցանցը։

«Այո, մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,-ասաց Հ. Սարգսյանը։

Մարությանի տեղակալը հայտարարեց, եթե վարորդներին դուր չեն գալիս իրականացվող փոփոխությունները, աշխատանքի կանոնակարգումը, կարող են դիմում գրել, ազատվել աշխատանքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ