Արամ Սիմոնյանը ստում է, ԵՊՀ 100-ամյակը նշվելու է մեծ շուքով. ԿԳ նախարար

Չեմ հասկանում` ինչու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում. այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով վ հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտադրություններ ուներ, պետք է գիտխորհրդին անմիջապես տեղյակ պահեր դրա մասին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Սիմոնյանը ստում է:

«Արամ Սիմոնյանը ստում է, որ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները խափանում ենք և որ չեն լինելու այդ միջոցառումները: Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո, ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ»,- նշեց նա և հավելեց՝ Սիմոնյանը սրանով անձնական հարցեր է լուծում:

Մանրամասները` տեսանյութում:

100-ամյակը նշվելու է մեծ շուքով, Սիմոնյանը լուծում է անձնական հարցեր

Posted by Arayik Harutyunyan on Wednesday, February 20, 2019