Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին. ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը ամենուրեք վստահեցնում է, որ ունի վարչապետի աջակցությունը

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին:

«Փաստի» հավաստի տեղեկություններով` նա չի վերանշանակվի: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ նշյալ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Ամենայն հավանականությամբ, ով ընտրվի այդ հանձնաժողովի անդամ, նա էլ վարչապետի կողմից կնշանակվի հանձնաժողովի նախագահ:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական քաղաքական որոշում չունեն, թե ով է լինելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը «այստեղ-այնտեղ» հավաստիացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» և նշանակվելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք, որ Բունիաթյանը վերջերս էր հրաժարական ներկայացրել ՀՌԱՀ նախագահի պաշտոնից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: