Վարդան Հարությունյան. «Մենք հեղափոխությունն ենք ընտրել, Նիկոլը՝ մարդկանց»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը.

«Էս քանի ժամանակ է Սոֆյա Հովսեփյան էր քննարկվում։ Ձեն չէի հանում։ Ի՞նչ ասեմ՝ կանգառներում, տրանսպորտում, բակերում հակաքարոզչության պատերին գամված նման զոհերը լիքն են։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ են եղել մեր երկրի համար 1990-ականների առաջին տարիները։ Ինչ զոհաբերումների, ինչ հաղթանակների, ինչ ինքնահաստատման, ինչ հպարտանալու, ինչ փառավոր տարիներ են եղել։ Նրանք անգամ չգիտեն, որ պատերազմը արհավիք է, որ պատերազմի ժամանակ լույս չի լինում, որ պատերազմը եւ այս, եւ այն կողմում զոհված ու անընդհատ զոհվող երիտասարդն է։

Որեւէ ռուսի մտքով չի անցնի Լենինգրադի շրջափակումը հերոսական ժամանակահատված չհամարել, ինչ է՝ այդ շրջանում ինքը մանուկ է եղել ու լույս չի ունեցել։ Լուսերը մարած Լոնդոնի ոչ մի բնակիչ չի բողոքի, որ մանկության օրերին դաս է սերտել մոմի լույսի տակ ու դրսում ազատ չի վազվզել։