Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ստացել են վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով անփոփոխ էր մնացել  Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել երկրորդ նախագահի պաշտպանական թիմը, ինչը վերաքննիչ դատարանը մերժել էր:

Պաշտպանական թիմի խոսնակ Էլեն Առաքելյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը կբողոքարկվի վճռաբեկ դատարան:

Աղբյուրը՝ 168.am