«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քանի՞ ամիս է հարկավոր, որ լուծի մի պարզ հանելուկ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քանի՞ ամիս է հարկավոր, որպեսզի լուծի մի պարզ հանելուկ՝ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190-210 դրամ է, իսկ Արարատյան դաշտում՝ նույնիսկ 170 դրամ:

Իսկ բնական գազը Վրաստանից Տավուշի մարզով է Հայաստան ներկրվում: ՀԴՄ դիկտատուրա է հռչակվել, ինչո՞ւ Տավուշի մարզի շատ ԱԳԼՃԿ-ներում ՀԴՄ կտրոն չեն տալիս: Պաշտոնյաների ավտոները բենզինով են լիցքավորվում, գուցե այդ պատճառով նրանք այդ մասին տեղյակ չեն»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քանի՞ ամիս է հարկավոր, որպեսզի լուծի մի պարզ հանելուկ՝ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ…

Posted by Voskan Sargsyan on Tuesday, February 12, 2019