«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել». Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Մեր բժիշկների հերթական բարդ վիրահատությունը՝ անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ։

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել:

Պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարվել է լրիվ միջային որովայնահատում, հատվել է որովայնամզի հետին թերթիկը, մերկացվել է որովայնային աորտան: Հաջող վիրահատությունից հետո հիվանդն այժմ իրեն լավ է զգում՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ»: