«Դուք, Ձեր ամուսինը ու իրենց թիմը առաջ օրնիբուն քննադատում էին այն, ինչ հիմա անում եք Դուք, Ձեր ամուսինը և թիմակիցները…»

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է.

«Պարոն Միրզոյանի կինը անդրադարձել է երեկվա «շուխուրներին» ու «զոնտիկի թեմային»։
Այս առիթով մի երկու բան ասեմ՝

Նախ՝ «Մտա ՖԲ ու տեսա» նախաբանը ծայրահեղ անլուրջա, քանի որ վստահ եմ, որ գոնե իր ամուսնուն սաղ զեկուցում են ու կարիք չկա գրել, թե մթոմ ՖԲ մտնելով է տեսել էն ամենը, ինչի մասին գրում է։

Երկրորդ՝ տիկին Գոհար ջան, Ձեր գրած բոլոր հիմնավորումները շատ լավն են ու, իհարկե, անձամբ ես շատ կուզեմ, որ Դուք ամեն ինչ ունենաք ու ոչ մեկից ոչինչ չվերցնեք ու միշտ ասել եմ ու ասելու եմ, որ ԱԺ նախագահի կինը պետք է շատ ներկայացուցչական տեսք ունենա։ /նաև այլ ղեկավարների կանայք/։

Երկրորդ՝ Դուք ամեն ինչ տարել եք այլ ուղղությամբ, բայց իրականում քննադատությունները Ձեր անձին չի վերաբերվում, քննադատությունները վերաբերվում է նրան, որ Դուք, Ձեր ամուսինը ու իրենց թիմը առաջ օրնիբուն քննադատում էին այն, ինչ հիմա անում եք Դուք, Ձեր ամուսինը և թիմակիցները…

Եթե Ձեզ թվում է, որ առաջվա թիկնապահները ջենտլմեն չէին այլ ստրուկ, վստահ եմ՝ սխալվում եք։

Կարճ ասած՝ խորհուրդ կտամ բոլորիդ, որ չփորձեք տեղին քննադատությունները լղոզեք ու «զոհի» դեր ստանձնելով փորձել թեման ցրեք. բոլորդ անում եք էն ամենը, ինչ հանրապետականները ու դուք սկսել եք ավելի շուտ անել, քան հանրապետականները։

Հ.Գ. Նկատեցի, որ պարոն Միրզոյանը էլի ջիպով է գնացել Արցախ, մեծ հույս ունեմ, որ բենզինի էկոնոմիա չի արել ու «փեչերը» անջատած չեք հասել Արցախ, իսկ դիքերին «խալաստոյով» չեք իջել, որ էկոնոմիա անեք։

Տենց քայլերի չդիմեք. վտանգավոր է։
Շնորհակալություն ։)»