Վարչապետը հրաժարվել է պարգեւավճարից. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետը հրաժարվել է պարգեւավճարից: Այս մասին «Ազատության» տաղավարում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Բոլոր գերատեսչություններում եղել են պարգեւատրումներ: Վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատողները ստացել են պարգեւավճար»,- ասաց Աղաջանյանը:

Հարցին, թե վարչապետն է՞լ է ստացել, Աղաջանյանը պատասխանեց. «Ոչ, վարչապետը հրաժարվել է պարգեւավճարից»:

armtimes.com