Բոլոր արագաչափերը պետք է հանվեն․ Փաշինյանի մեծ սուտը (տեսանյութ)

Իշխանափոխությունից հետո շատերի մոտ հարց առաջացավ, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես կարողացավ հանրությանը համախմբել իր շուրջ կամ ինչպես համոզեց հանրությանը, որ հենց ինքն է այն վարչապետը, որին սպասում էին այսքան տարի։Վարչապետ, որը գալու է լուծելու հանրության հուզող ամենամեծ խնդիրները։

Շատերն այս հարցերի պատասխանները փնտրում են հեռուներում, օտար ֆինանսավորողների մոտ, անգամ Սերժ Սարգսյանի կաբինետում, բայց իրականությունը շատ ավելի պարզ է։ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում արել է հայտարարություններ, որոնք դուր են եկել հանրության լայն զանգվածներին, բայց դրանք իրագործման տեսանկյունից իրատեսական չեն եղել և այնքան իրատեսակն չի եղել դրա կյանքի կոչումը, որ անգամ Փաշինյանն է ձեռնպահ մնում դրանից՝ իշխանության գալուց հետո։ Գրում է Politik.am-ը:

Այն որ Փաշինյանը հանրությանը իր շուրջ համախմբել է ստի և պոպուլիզմի շնորիվ կարելի է ապացուցել հենց իր իսկ գործունեությունից։ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարց, այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի մասին, հայտարարել էր․«Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, իսկ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների կիրառման կարգը պետք է փոխվի այնպես, որ վարորդին հնարավոր չլինի տուգանել՝ առանց նրա իմացության»:

Բայց, պարզվում է, ընդդիմադիր դիրքերից ճոխ խոստումներ տալը դեռ չի նշանակում, որ իշխանության ղեկը վերցնելուց հետո կյանքի ես կոչելու դրանք։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը միայն կարճ ժամանակով կասեցրեց արագաչափերի աշխատանքը։ Իսկ ահա նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Փաշինյանի կառավարությունը որոշեց տեսախցիկների քանակը ավելացնել 2000-ով (այս տեսախցիկների միջոցով են հիմնականում արձանագրվում խախտումները)։

Ահա այսպես, Փաշինյանը պոպուլիստական հայտարարություններ անելով հանրության տարբեր շերտերի հույս է տվել, թե իրենց խնդիրների լուծումը հնարավոր է, եթե ինքը գա իշխանության։ Հանրությունն էլ հավատացել է ու նախորդ տարվա մայիսին Փաշինյանին բերել է իշխանության, սակայն հետագայում ինքն իր համար պարզել, որ այդ խոստումները սուտ էին, ու դրանք երբեք էլ չեն իրականանալու։

Հ․Գ․ Մենք հերթականությամբ անդրադառնալու ենք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բոլոր այն խոստումներին, որոնք չի իրագործել, կամ ավելին՝ դրանց դեմ է գործել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանրությունը իրավունք ունի իմանալու ճշմարտությունը իր շուրջ կատարվողի մասին։

Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի ճանապարհներից․ Փաշինյան

Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի ճանապարհներից․ Փաշինյան100%

Posted by politik.am on Thursday, January 17, 2019

Աղբյուրը՝ nyuter.ru