«Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ անձի դեմ ահռելի արշավ է սկսվել». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ անձի դեմ ահռելի արշավ է սկսվել։ Ինչպես տեսնում եք, այդ արշավի հեղինակները մարդիկ են, ովքեր միավորված են Սորոսի գրանտերի շուրջ։ Օրինակ՝ Լառա Ահարոնյանը, ում գրանտերը ներկայացնում եմ ստորև, մեղադրում է ինձ անհեթեթ բաներում։ Ստացվում շատ զավեշտալի վիճակ՝ տարիներ շարունակ Սորոսի փողերով գործունեություն ծավալած մարդիկ իրենց ստացած գրանտային ծրագրերի շրջանակում պաշտպանում են մարդասպանին և մեղադրում ինձ)))

Ասենք, եթե մեկը կենդանիների պաշտպանության համար Սորոսից գրանտ է ստացել, ինձ կմեղադրի խոշոր եղջրավոր անասունների բռնաբարության մեջ»։