Օգնություն բիզնեսին. Երևանի ավագանին նվազեցրեց տուրքերը մի շարք ընկերությունների համար

Երևանի ավագանու նոր որոշումը կարող է խթանել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, վստահ է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Երևանի ավագանին երեքշաբթի միաձայն որոշում է ընդունել ընկերություններին արտոնություններ տրամադրելու մասին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։

Անցած տարվա վերջին Երևանի ավագանին որոշում էր ընդունել գիշերային զվարճանքի հաստատությունների և լցակայանների համար տուրքերի չափը բարձրացնելու մասին։ Այն ժամանակ այդ հարցը բուռն բանավեճեր էր առաջացրել ավագանու շարքում։ Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է արտահերթ նիստ գումարել 2019թ–ի հունվարին և դիտարկել ցածր տարեկան շրջանառությամբ փոքր և միջին ձեռնարկատիրությանն արտոնություններ տրամադրելու հարցը։

Հիմա քաղաքապետարանի որոշմամբ` հեղուկ գազի վաճառքի արտոնագրի արժեքը կկրճատվի 58,33 տոկոսով։ Մինչև կեսգիշեր գործող առևտրային օբյեկտների համար տուրքերի չափը կնվազի 72,98 տոկոսով, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար, որոնք գործում են կեսգիշերից հետո` 70 տոկոսով։

«Մենք այդպիսի որոշում ենք ընդունել, որպեսզի խթանենք փոքր և միջին բիզնեսի զարգացումը», – հայտարարեց Հայկ Մարությանը լրագրողներին։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում նշեց, որ քաղաքապետարանի որոշումը նվազագույնի կհասցնի վնասը, որը կարող է հասցվել ՓՄՁ–ին պետական տուրքերը բարձրացնելու արդյունքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am