Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Զգույշ եղեք.
Նոր, խաբեությամբ բանկային հաշվի գումարներին տիրանալու միջոց է հայտնվել։ Ղազախստանից, ձեր մեքենան գնելու պատրվակով, զանգահարում և խնդրում են ՎՏԲ բանկի քարտի համար ուղարկել, իբրև վրան կանխավճար փոխանցելու համար, որպեսզի վաճառողը մեքենան պահի, մինչ գնորդը հասնի Հայաստան։ Իրականում այդ քարտով կատարվում է Օնլայն Բանքինգի գրանցում և ամբողջ գումարը հանվում է։ Հանցագործներն ըստ երևույթին միջոց են գտել ՎՏԲ բանկի քարտերի CVV կոդերը ձեռք բերելու։
Արդեն մի քանի փորձ արել են իմ ընկերական շրջապատում։
Խմբերում և ձեր ընկերական շրջապատում տարածեք և եթե հնարավոր է ,ՎՏԲ բանկի ղեկավարությանն էլ փոխանցեք, որպեսզի միջոցներ ձեռք առնեն։