«Կրիմինալի, զիբիլանոցի, բեսպրեդելի ու զինակոչիկների հետ կատարված խայտառակ դեպքի ֆոնին էս մարդը ասում ա՝ այ էս ա Նոր Հայաստանը, մարդիկ շատ են կարդում…»

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախկին իշխանությունների հասցեին հաճախ էին ասում, որ կտրվել են իրականությունից ու ես համաձայն եմ էդ գնահատականի հետ։ Էն մարդկիկ 20 տարի կամաց-կամաց կտրվեցին, իսկ Փաշինյանին փաստորեն 8 ամիս էր պետք դրա համար։ Միգուցե Զենյա շարֆ-սվիտրով ուրիշ ձև ա երևում ամեն ինչ չգիտեմ, բայց սա ձեռառնոց ա։ Կրիմինալի, զիբիլանոցի, բեսպրեդելի ու էսօրվա զինակոչիկների հետ պարզապես խայտառակ դեպքի ֆոնին էս մարդը ասում ա այ էս ա Նոր Հայաստանը, մարդիկ շատ են կարդում…

Ինչպես արդարացիորեն նշել էր օգտատերերից մեկը.

– Ընկեր, մարդիկ «Անասնաֆերմա»-ն են կարդում, որ տեսնեն ուր ես տանում երկիրը ))))

Մի խոսքով՝ հերթական ֆեյսփալմն ա սա։ Հայաստանը Փաշինյանի վարդագույն ակնոցով»։