Վերջերս մամուլում շատ է շրջանառվում Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնի հարցը: Նույնիսկ խոսակցություններ, կան, որ այն կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում: Հավակնորդներից մեկը «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանն է, մյուսը՝ ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը, ում մասին խոսելիս կարճ բնութագրում են՝ Արարատ Միրզոյանի քայլարշավի ընկերը: Իր հարցազրույցներից մեկում Սամվել Մելիքսեթյանը նշել էր, որ ամեն ինչ լինելու է մրցութային կարգով։
«Չգիտեմ, թե ինչ կարծիք է ձևավորվել։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Արարատ Միրզոյանի անունն այդքան շոշափվում, քանի որ ես նոր իշխանությունում շատ ընկերներ ունեմ, որոնք ավելի մտերիմ են։ Շատերի հետ սովորել եմ համալսարանում»,-ասել է նա:
Վերջինս նաև ասել է, որ Միրզոյանի կողմից որևէ առաջարկություն չի ստացել․«Այստեղ ես աշխատում եմ փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար և այդ պաշտոնին միանգամից չեմ եկել։ Մասնագիտությամբ պատմաբան-արվեստագետ եմ, իմացել եմ, որ թափուր տեղ կա, դիմել եմ Պետգույք և սովորական մարդու պես անցել եմ աշխատանքի։ Նոր իշխանությունում ծանոթ հասկացություն չկա»։ Այս հարցերի ասին Armlur.am-ը զրուցեց ՄՀՀ տնօրենի թեկնածու, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնի հետ կապված խոսակցություններ են շրջանառվում, որ սպասողական տրամադրություններ չկան, ասում են՝ մրցույթը ֆորմալ բնույթ է կրելու, և հաղթելու է Սամվել Մելիքսեթյանը, որը Արարատ Միրզոյանի ընկերն է: Դուք թեկնածուներից մեկն եք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ոչինչ չգիտեմ այդ առումով: Ցավոք, չեմ ճանաչում Սամվելին: Անգամ չգիտեմ՝ ինչի՞ շուրջ է մրցակցությունը գնալու: Դեռ պետք է ծանոթանամ, թե ինչ է պահանջվում: Հիմա զուտ թեկնածություն է առաջադրված: Իմ ինֆորմացիան միայն երեկվա ասեկոսեից է, և ոչ ավել:
-Կարծում եք արդար մրցակցություն կլինի՞:
-Ազնվորեն, պատկերացում չունեմ՝ էլ ովքեր են լինելու, ինչի շուրջ է լինելու մրցակուցությունը: Դա զուտ ադիմինստրատի՞վ աշխատանք է լինելու, թե՞ հնարավորություն է լինելու ստեղծագործական գաղափարներ իրագործելու: Եթե ադմինիստրատիվ է, ես չեմ էլ մասնակցի: Դա ինձ համար հետաքրքիր չէ: Իսկ եթե ինչ-որ իդեաներ կյանքի կոչելու հնարավորություն կլինի, իհարկե, սիրով կմասնակցեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: