Արցախի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Օրեր առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով: Կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու»,- գրել է Հարությունյանը: