«Նիկոլաշեղվածներ, ձեզ թափ տվեք, սթափվեք, զարթնեք թմբիրից…»

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլաշեղուածներ, ձեզ թափ տուեք, սթափուեք, զարթնեք թմբիրից, թէ՞ արդէն ձեր երեխաներին էլ չեք սիրում։ Առաջինը ես էի ասում աջակցենք, բայց երբ տեսնում եմ խոստմնազանց է, ես էլ ձեզ զգաստանալու կոչ եմ անում։ Այս տղան կարծես թէ որեւէ բան ասում է անպայման հակառակն անելու համար՝ անաչառ հայացք լինենք․ Ասում էր եւ այժ ասում կամ անում է (կամ չի անում)․

Երկրում իշխանութիւնը պիտի պատկանի քաղաքացիներին՝ ժողովրդին – ժողովուրդը պարզուեց ինքն է։
Յեղափոխութիւն (եղածի փոփոխութիւն ազդարարեց)՝ – բայց «յանցաւոր ռեժիմ»-ների ոչ մի յանցաւոր պայմանագիր չչեղարկեց։

Պետական համակարգը պէտք է բեռնաթափել՝- 5 նախարար պակասեց 30 պատգամաւոր աւելացաւ։
Անվտանգութիւնը պիտի բարձրացնենք՝ – կրճատումներ բանակում, իսկ ապագայ սպայակազմի թարմացման համար անցեալ տարուայ 150 ուսանող սպաների փոխարէն այս տարի միայն 15 ապագայ սպա-ուսանող։

Պետական միջոցները պէտք է խնայել՝- միայն ամառանոցի ընտանեկան «ուտուշ-խմուշ»-ի համար առնոազն ամիսը 10 մլն դրամ (ու անպայման վիսկի)։
ԵԱՏՄ-ից պէտք է դուրս գալ՝ ԵԱՏՄ-ն լաւն է։
Սահմանադրութիւնը Սերժի հագով է՝- մի քանի տարի ստուգենք, տեսնենք գուցէ լաւն է։

Դուք ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՔ ընտրում, այլ մաֆիայի անդամ՝ -Այդ մաֆիայի անդամը ՀՀ նախագահ է։
ԸՕ-ը ահաւոր վատն է․ անպայման պէտք է փոխել,- բայց դրանով ԱԺ-ն ընտրուեց։
Արցախի անունից բանակցելու իրաւունք չունենք՝ – բանակցեց անձամբ Ալիեւի հետ ու փառաբանեց նրա որակները։

Մուկուչեանը թիւ 1 կեղծարարն է՝- Մուկուչեանն անփոխարինելի է մնում։
Գազի գինը չի բարձրանալու՝ – հիմա լռութիւն է այդ խնդրի վերաբերեալ ու չգիտենք, թէ ինչ գնով ենք գազն օգտագործելու։

Օլիգարխները եւ բարեգործները ընտրութեանը չեն մասնակցելու՝ – Օլիգարխ չկայ։։
Հայաստանի պարտքն անթոյլատրելի բարձր է՝ – հիմա նոր արտաքին պարտքեր․․․

Սփիւռքի մասնակցութիւնը ՀՀ կեանքին պիտի աւելանա՝- այս ընտրութեանն էլ դրսում ապրող նոյնիսկ ՀՀ քաղաքացիները չմասնակցեցին․․․
Ինձ ոչինչ պէտք չէ՝- վազեց կառավարական ամառանոց, կնոջն էլ, ըստ մամուլի, Նախագահի նստավայրն է տալիս․․․
Հայակենտրոն է եւ բազմաբեւեռ՝ -սակայն միջազգային կառոյցներում քուէարկում է աշխարհի դէմ բայց Պուծինի օգտին, ամեն ամիս մերօրեայ Տիզբոն է վազում (հսկայական ծախսերով՝ օդանաւը միայն տաս հազար դոլարից աւել), ու հարեւան Իրանի հետ ոչ մի այլընտրանքային բանակցութիւն։

Գազի գինը անարդարացիօրէն թանկ է սահմանից մինչեւ սպառող,- բայց այդ ուղղութեամբ ոչ մի քայլ։
Եւ այսպէս կարելի է շարունակել։․․․

ՈՒ ԱՅՍ ԱՄԵՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 7 ԱՄՍՈՒՄ․․․»: