20 զինծառայողի բնակարան է հանձնվել. արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Տոնոյանը (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,-գրել է Հովհաննիսյանը՝ կից հրապաևակելով լուսանկարներ: