Ասում են ուզում ես ճանաչես մարդուն, տուր նրան ազատություն…

«Այս սաղ պատմության մեջ ամենացավալին այն է, որ մարդիկ տենց էլ չհասկացան, որ համաներումը դա շանս է նոր կյանք սկսելու համար, ոչ թե ջեբկիրություն անելու, չհասկացան, որ եթե ամեն գիծ տրորելու համար առաջվա պես ակտեր չեն գալիս, դա հնարավորություն է վարել օրենքով, ոչ թե հաբռգել ու երկիրը սարքել ֆորմուլա մեկի տրասաներ, չհասկացան, որ վարկի տոկոսների համաներումը դա հնարավորություն է զրոյից փորձել ստեղծել մի բան, ոչ թե գնան ևս 5 հատ վարկ վերցնեն:

Չհասկացան, որ ազատությունը դա բեսպրեդելը չի, դա քֆուրներ գրելը չի: Միթե պետք է գործեն զսպող, պարտադրող մեխանիզներ, պետք է պարտադիր ամեն քայլի համար տուգանվել, պետք է բանկերը համաներման փոխարեն տներ խլեն, որ թեկուզ փնթփնթալով, բայց կարգուկանոն լինի, միթե պարդադիրա ապացուցել, որ երկրին դիկտատորա պետք, ժողովրդից կտրված իշխանությունա պետք:

Ասում են ուզում ես ճանաչես մարդուն, տուր նրան ազատություն…»,- իր էջում գրել է Աշոտ Սարգսյանը: