«Հրապարակ» թերթը պարզել է, թե ինչ փոփոխություններ կլինեն արտգործնախարարությունում։
ՀՀ արտգործնախարար Շավարշ Քոչարյանին թոշակի կուղարկեն։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հնարավոր է` նրան նախարարի խորհրդական նշանակեն»,– նշված է հոդվածում։
Ըստ պարբերականի` մոտ ապագայում ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, որը 2009-2013 թթ. եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը: Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանքը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am