Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը խոսում է Շիրակի մարզում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Եթե ասեմ, որ Շիրակի մարզում կտրուկ փոփոխություններ են եղել, իհարկե սխալ կլինի, որովհետև 30 տարին բավականին մեծ կորուստներ է տվել, և դրանից հետո հնարավոր չէ միանգամից քարը քարին դնել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հովսեփյանը։
«Սակայն փոփոխություններ կան, և դրանք չի կարելի չգնահատել։ Մարդկանց վերաբերմունքն է փոխվել, հասկացել են մի կարևոր բան, որ վաստակելու են աշխատանքի միջոցով»,– նշեց նա։
Հովսեփյանի խոսքով` հիմա բավականին աշխատատեղեր են ստեղծվել, և նույնիսկ աշխատողների խնդիր կա։
«Պետք է մարդկանց պատրաստենք և՛ հոգեբանորեն, և՛ մասնագիտորեն, որպեսզի կարողանանք աշխատատեղերը լրացնել»,– ասաց մարզպետի տեղակալը։
Նա նշեց, որ մարդիկ դարձել են պահանջատեր. նրանք ոչ թե գումար են ուզում, այլ աշխատանք։
Աղբյուրը՝ armeniasputnik.am