Տոնածառը շքեղ կլինի. Երևանի քաղաքապետը գեղեցիկ տոն խոստացավ

Երևանի քաղաքապետը հետևել է սոցիալական ցանցերում օգտատերերի արձագանքներին և վստահ է, որ հիմնական մասը գոհ է նոր տոնածառ գնելու որոշումից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահ է, որ Ամանորի տոնածառը շքեղ կլինի, քաղաքի բնակիչների գոհ կլինեն դրանից։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին տոնական համերգի շրջանակում։

Նրա խոսքով` երկրի գլխավոր տոնածառը չէր փոխվել 2005թ.–ից (նկատի ունի կմախքը, քանի որ տոնածառը հավաքվել է բնական ճյուղերից` խմբ.), ուստի մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակիչներն իրոք ուրախ կլինեն այս առիթով։

Ավելին` Մարությանը հետևել է սոցիալական ցանցերի օգտատերերի արձագանքներին և վստահ է, որ հիմնական մասը գոհ է նոր տոնածառ գնելու որոշումից։ Նա նաև հավելեց, որ քաղաքապետարանը մայրաքաղաքի 2800–ամյակին նվիրված միջոցառումների հաշվին տնտեսել էր միջոցներ և դրանց մի մասը տրամադրել տոնածառ գնելուն։

«Այն շատ գեղեցիկ և շքեղ կլինի։ Շուտով բոլորն անձամբ կհամոզվեն դրանում», – ասաց Մարությանը։

Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am