Նռնակով զինված տղամարդը, որ փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք, կալանավորվել է

ՀՀ կառավարության շենք մտնելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նա կալանավորվել է։

Հիշեցնենք ` Հոկտեմբերի 27-ին երեկոյան տղամարդը փորձել էր նռնակով մտնել կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով, սակայն կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել էին նրան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am