Ո՞վ է այն տղամարդը, որ փորձել է նռնակով ներխուժել ՀՀ կառավարության շենք. նոր մանրամասներ

Շաբաթ երեկոյան կառավարության շենք ներխուժելու փորձ կատարած տղամարդը, որը զինված է եղել F1 տիպի նռնակով, Եղեգնաձորից է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա հսկայական պարտքեր ունի, նռնակով եկել է կառավարություն, որպեսզի իրեն ֆինանսապես օգնեն` սպառնալով պայթեցնել նռնակը։

Ուժայինները կարողացել են արագ վնասազերծել։

Ըստ որոշ տեղեկությունների` միջադեպի վայրում է եղել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` 19։00-ի սահմանում։ Տուժածներ չկան։ Տղամարդուն ձերբակալել են։ Այս պահին նա Ազգային անվտանգության ծառայությունում է։