Ֆեյսբուքյան օգտատեր Սառա Գասպարյանն իր էջում գրել է.
«Երեկ կյանքից հեռացավ մի տաղանդավոր և հայրենանվեր երիտասարդ՝ ամերիկահայ լրագրող, վերլուծաբան Մովսես Տեր-Հովհաննիսյանը: Մովսեսի հետ աշխատում էինք մեկ խմբում, թիրախավորում, հակազդում էինք ադրբեջանական հակահայ քարոզչությանը: Նա երկնաշնորհ անհատ էր, քաղաքագետ, դաշնակահար, բազում հոդվածների հեղինակ տպագրված՝ The Hill, Bloomberg պարբերականներում: Կարող էր մնալ Լոս Անջելեսում, ստեղծելու ամերիկյան քաղաքական գործչի իր կարիերան: Թողեց ամենը, եկավ Հայաստան, Արցախ, Քարվաճառ իր պարտքը տալու հայրենիքին: Նրա ընկերները դեռ շոկի մեջ են այս անժամանակ մահվան բոթից: Սա ազգային կորուստ է: Շատ անելիքներ կիսատ թողեց: Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Մովսեսի ընտանիքին, հարազատներին: Հոգիդ լույս լինի, պայծառ, տաղանդաշատ ընկեր»: