«Արդյո՞ք, բան է փոխվել, պարոն վարչապետ…Ես հույս ունեմ, որ ձեր առաջիկա լայվի ժամանակ կլսեմ պատասխանը»

Ֆեյսբուքյան օգտատեր Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ինչ որ բան Արցախի հարցում փոխվել է՞, պարոն վարչապետ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
եթե՝ այո ,
ապա
որպես արցախցի, որ իր մաշկի վրա է զգալու ցանկացած փոփոխություն
նաև
նկատի առնելով ձեր թափանցիկ գործունեությունը՝ խնդրում եմ տեղեկացնել ՝ ինչ է փոխվել ..

ես անհանգիստ եմ..

քանի որ, չի կարող խաղաղ բնակչին գերեվարող ու սպանող երկրի նախագահը կիրթ լինել

չի կարող մոլորված չոբանին հետախույզ ներկայացնող ու կտտանքների ու խոշտանգումների ենթարկելով նրան սպանելով երկրի նախագահը կիրթ լինել

չի կարող քնած սպային կացնահարող սպայական ուսադիրներով գազանին հերոսի կոչում շնորհող առաջնորդը կիրթ լինել ..

չի կարող պատերազմի դաշտում ընկած զինվորին գլխատող /նույնիսկ եթե նա ոխերիմ թշնամի է / գազանին պարգևատրող գերագույն գլխավոր հրամանատարը կիրթ լինել ..

չի կարող իր ժողովրդին /մեծամասսամբ՝ իր երկրում ապրող փոքրամասնություններին/ մի քանի հեկտարի համար մսաղացի տվող նախագահը կիրթ լինել

չի կարող բռնի ուժով մեկ այլ ժողովդրի իր ենթակայության տակ պահելու մոլուցքով տառապող նախագահը կիրթ լինել .

չի կարող բանակցությունների սեղանի շուրջ մեկ այլ բան ասողն ու ստորագրողը, իր որջը հասնելուն պես իր ստորագրություն դրժողն ու նոր ոճրագործություն ծրագրողը կիրթ լինել ..
/էլ չեմ խոսում սրա բանավոր խոսքի սին լինելու մասին/

հնարավոր է ,,մինչև վարչապետ ու վարչապետ,, այլ ընկալումներ լինեն՝ մանավանդ անմիջական հանդիպման առաջին տպավորության հիման վրա
բայց , արդյո՞ք , կարիք կա այդ տպավորության մասին բարձրաձայնելը
չէ, որ դիվանագետի ամեն հայտարարությունը /նույնսիկ մեկ խոսքը/ ավելին է ամփոփում իր մեջ, քան այն ընկալելի է իր ուղիղ իմաստի մեջ
/ամենաքիչը ՝ ալիևի հեղինակությունը իր ժողովդրի համար շեշտակի բարձրաձրեցիք .. /

իմ մտահոգությունը խտացած է նաև ձեր տիկնոջ՝ Սանկտ-Պետերբուրգում ,, Կանանց եվրասիական ֆորում,, ում ելույթի ժամանակ մեր և թշնամու զինվորի միջև հավասարության նշան դնելու հանգամանքով ..
ամեն գնով , ամեն հարթակում միշտ պետք է ազդարարենք, որ զոհերը պատճառ են Ադրբեջանի հայասպան քաղաքականության
որ ցանկացած երկիր ունի իր սահմանը
իսկ ահա
Արցախի սահմանում զոհեր են լինում, քանի որ թուրքը չի հաշտվում այդ սահմանի հետ
որ զենքը չի ժանգոտվում, քանի որ ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի հանդեպ…

արդյո՞ք , բան է փոխվել , պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

ես հույս ունեմ, որ ձեր առաջիկա լայվի ժամանակ կլսեմ պատասխանը

ՀԳ
խնդրում եմ , մեկնաբանություններում ծայրահեղությունների չգնալ
անկախ այն բանից ՝ ում եք երկրպագում կամ ատում