Նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ ֆորում. Ֆեյսբուքյան օգտատերը կոչ է անում կանխել այս խայտառակությունը

Ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել է.

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը:
Երևանում միջոցառման կազմակերպիչն է «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը:
Դրսից եկած բոլոր կազմակերպությունները ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հայի ինքնությունն ու բարոյականությունը։

Հեղափոխությունը միայն իշխանափոխությունը չէ, կարծում եմ մեր կառավարության նիստերի օրակարգի հրատապ ու առաջնահերթ հարցերից մեկը պետք էր լինի ֆորումի անցկացման արգելքը։

Աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությանը հարիր չէ նման սրբապղծությունը և այլասերվածությունը հանդուրժելը։

Առաջին քրիստոնյա ազգի երկրի համար սա համաշխարհային խայտառակություն է: Աստվածաշնչում պարզ գրված է, որ այսպիսի այլասերության համար Աստված ջնջեց Սոդոմն ու Գոմորը:
Աստծո զայրույթը վեր է ամեն երկրի իշխանությունից ու մարդուց:

Մեր ազգի հոգևոր անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթ պետք է խեղդել հենց սաղմնային վիճակում:

Եթե որոշ ուժեր կարծում են, որ աշխարհահռչակ այլասերվածներն իրենց այցով կարող են ճանապարհ բացել այս ֆորումի համար, չարաչար սխալվում են: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր հնագույն մայրաքաղաքում ծածանի ծիածանագույն (ԼԳԲՏ) դրոշը։

ԿՈՉ. Բոլոր հայրենասեր ու իրենց աշխարհում առաջին քրիստոնյա համարող հայորդիներին և հայ աղջիկներին, միացեք՝ կանխենք այս աղետն ու խայտառակությունը: Պայքարենք այս ժանտախտի դեմ։