Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

ՀՀ քննչական կոմիտեից հաստատում են լուրն այն մասին, որ քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նշենք, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, եւ դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը:

Նյութի աղբյուրը՝ primenews.am